Բարակ Օբաման երախտագիտություն է հայտնել ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցության համար23 հոկտեմբերի 2008 - 14:47 AMT PanARMENIAN.Net - Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, Իլլինոյսից ընտրված սենատոր Բարակ Օբաման ուղերձ է հղել «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպությանը, որտեղ իր երախտագիտությունն է հայտնել ԱՄՆ-ի հայ համայնքին աջակցության համար` նոյեմբերի 4-ին կայանալիք համընդհանուր ընտրություններից առաջ: Սենատոր Օբաման հատուկ շնորհակալություն է հայտնել իր ծրագրի օգտին քվեարկած հայերին` Նեւադայից եւ Վիրգինիայից մինչեւ Կալիֆորնիա ու Նյու Յորք: Ի պատասխան բարձր գնահատականի ու ջերմ խոսքերի, «Հայերը Օբամայի օգտին» կազմակերպության ղեկավար Արեն Իբրանոսյանը նշել է, որ բոլոր ակտիվիստների անունից շնորհակալություն է հայտնում սենատորին կազմակերպությանն ու հայ համայնքին անկեղծ երախտագիտության համար: Մենք կօգտագործենք մեր թիմի ողջ հնարավոր ոգեշնչումն ու բոլոր ուժերը, որպեսզի սենատոր Օբաման հաղթի նոյեմբերի 4-ին կայանալիք ընտրություններում»,-ասել է Իբրանոսյանը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |