Մոսկվան սպասում է, թե ինչ կպատասխանի պաշտոնական Բաքուն Դմիտրի Մեդվեդեւի հրավերին23 հոկտեմբերի 2008 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դերի ակտիվացումը ղարաբաղյան հարցում կապված է Մոսկվայի տարածաշրջանային շահերի հետ, հինգշաբթի լրագրողներին է հայտնել Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վասիլի Իստրատովը: Մոսկվան սպասում է պաշտոնական Բաքվի պատասխանին Դմիտրի Մեդվեդեւի հրավերին` Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպում Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ, ասել է դեսպանը: «Ադրբեջանի նախագահը դեռեւս չի հայտնել իր համաձայնությունը կամ մերժումը»,-ասել է նա: Ըստ դիվանագետի, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բավականին շատ մշակումներ կան ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ, սակայն դրանք մինչեւ վերջ ընդունված չեն, քանի որ երկու կողմերին էլ ձեռնատու չէին: «Պետք չէ խոսել ձեւաչափերի միջեւ մրցակցության մասին, դրանք պետք է օգնեն միմյանց»,-գտնում է Իստրատովը: Դիվանագետն ափսոսանքով է նշել, որ այժմ իրավիճակը Կովկասում բարդ է: «Դա փաստարկ է, որ պետք է ելք որոնել, այլ ոչ թե սպասել, պետք է պայմանավորվել»,-ասել է դեսպանը, հաղորդում է ադրբեջանական Trend News-ը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամլո ասուլիսում ՌԴ նախագահը հույս հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության կողմերը պատրաստ են առաջընթացի բանակցային գործընթացում: «Առաջիկայում տեղի կունենա Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահների հանդիպումը, եւ այն կկայանա ՌԴ-ում»,-ասել է Մեդվեդեւը` հավելելով, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում առաջիկայում եւս կաջակցի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ փոխընդունելի որոշումների որոնմանը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |