Մեսսին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ՖԻՖԱ-ի վարկածով![]() 24 սեպտեմբերի 2019 - 12:24 AMT PanARMENIAN.Net - «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին ՖԻՖԱ-ի կողմից արժանացել է խաղաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչման՝ The Best-2019: Նա առաջ է անցել իր մշտական մրցակից, «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուից, ինչպես նաև «Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյքից: Արժանանալով տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման՝ Մեսսին հայտարարել է, որ երջանիկ է ստանալ մրցանակը, սակայն իր համար թիմի հաղթանակներն առավել կարևոր են անձնական նվաճումներից: «Ես շատ ուրախ եմ, որ արժանացա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման, սակայն ինձ համար առավել կարևոր են թիմային հաղթանակները: Այս նվաճումը թիմային հաղթանակների արդյունք է»,-ասել է Մեսսին: The Best մրցանակը հանձնվում է 2016-ից: 2018-ին լավագույնն էր ճանաչվել «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը, իսկ մինչ այդ 2 տարի անընդմեջ պարգևը հանձնվել էր Ռոնալդուին: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |