Հայաստանն «Օսկարի» կներկայացնի «Էրկեն Կիշեր» ֆիլմը24 սեպտեմբերի 2019 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը կներկայացվի «Օսկարի»: Այդ մասին հայտնում է Հայաստանի Ազգային կինոակադեմիան իր ֆեյսբուքյան էջում: «Ազգային կինոակադեմիայի անդամների քվեարկության արդյունքների հիման վրա որոշվել է, որ «Լավագույն միջազգային գեղարվեստական կինոնկար» անվանակարգում Հայաստանը կներկայացնի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանի «Էրկեն Կիշեր» ֆիլմը»,-ասվումէ գրառման մեջ: Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա 92-րդ մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2020 թվականի փետրվարի 9-ին: «Անահիտ» ազգային մրցանակաբաշխության ժամանակ այս ֆիլմը ճանաչվել է տարվա լավագույն կինոնկար, ինչպես նաև արժանացել մրցանակների ևս 5 անվանակարգերում՝ Լավագույն ձայնային ռեժիսոր, լավագույն նկարիչ, լավագույն սցենարիստ, լավագույն օպերատոր, լավագույն ռեժիսոր: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հենաշարժողական խնդիրներով անձանց համար Երևանի 9 հասցեում հատուկ վերելակներ կտեղադրվեն Մայրաքաղաքում նախատեսվում է կառուցել մոտ 500 թեքահարթակ Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ |