ՌԴ ԱԳ փոխնախարար. Պուտինը հոկտեմբերի 1-ին Երևան կայցելի

ՌԴ ԱԳ փոխնախարար. Պուտինը հոկտեմբերի 1-ին Երևան կայցելի

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է հոկտեմբերի 1-ին մասնակցել Երևանում կայանալիք Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Ռուսաստանն ու Հայաստանը վստահաբար շարժվում են բազմակողմ դաշնակցային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ: Ընթանում է ինտնեսիվ քաղաքական երկխոսություն բարձր և բարձրագույն մակարդակով: Մեկ շաբաթից՝ հոկտեմբերի 1-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կայցելի Երևան, մասնակցելու Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին»,-ասել է Ռուդենկոն ՀՀ դեսպանատանը Հայաստանի Անկախության օրվա առթիվ հանդիսավոր ընդունելության ժամանակ:

Հոկտեմբերի 1-ին Երևանում անցկացվելիք ԵՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ է կայանալու, որի շուրջ եղել է կոնսենսուս, որ բոլոր անդամ պետությունների ղեկավարները պետք է ներկա լինեն:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---