Հայկ Հարությունյանի վերջին խոսքերի մասին հոդվածների հեղինակներին կանչել են Քննչական![]() 24 սեպտեմբերի 2019 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայկ Հարությունյանի մահվան դեպքով հարուցված քրգործով համապատասխան գրություն է ուղարկվել Hayeli.am և Armlur.am կայքերի խմբագրություն՝ այդ լրատվամիջոցների հրապարակումների առթիվ: Այս մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը: Գրությունն ուղարկվել է՝ պարզելու Hayeli.am և Armlur.am կայքերում հրապարակված՝ «Ինձ պարտադրում են սուտ ցուցմունք տալ, ախր Ռոբերտ Քոչարյանն ու Գեղամ Պետրոսյանը մեղավոր չեն» Հայկ Հարությունյանի վերջին խոսքերը ինքնասպանությունից առաջ» և «Հայկ Հարությունյանը դեպքի պահին միայնակ չի եղել. հայտնի են նրա վերջին խոսքերը» վերտառությամբ հոդվածների հեղինակներին և գործով պարզաբանման ենթակա հանգամանքների վերաբերյալ նրանց հարցաքննելու համար: Գլխավոր դատախազությունն ու Քննչական կոմիտեն արդեն հերքել են տարածված տեղեկությունն այն մասին, որ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը մահից առաջ մեղադրել է ՀՔԾ պետին ու Գլխավոր դատախազին իրենից Մարտի 1-ի գործով մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի ու Գեղամ Պետրոսյանի դեմ ցուցմունք կորզելու փորձերի մեջ։ 2019 թվականի սեպտեմբերի 23-ին հայտնաբերվել է նախկին ոստիկանապետ, Մարտի 1-ի գործով վկա Հայկ Հարությունյանի դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |