Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը համատեղ զորավարժություն են անում Բաքվում![]() 24 սեպտեմբերի 2019 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի հատուկ նշանակության ուժերը համատեղ «Կովկասյան արծիվ-2019» զորավարժություն են անցկացնում Բաքվում: Զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 23-ին: «Ըստ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջև կնքված համաձայնագրի, Բաքվում մեկնարկել են հատուկ նշանակության ուժերի «Կովկասյան արծիվ-2019» զորավարժությունները: Զորավարժությունների ընթացքում կատարվելու են օդուժի կիրառմամբ պայմանական թիրախի ոչնչացման, պատանդների ազատման, վիրավորների տարհանման և այլ առաջադրանքներ»,-ասվում է Ադրբեջանի ՊՆ հայտարարության մեջ: Որպես դիտորդներ զորավարժություններին մասնակցում են նաև պակիստանցի զինվորականները, հայտնում է Interfax.az-ը: Եռակողմ զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 1-ին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |