«Մուլտի Գրուպը» բնակիչների պահանջով կկասեցնի Կապանի ցեմենտի գործարանի կառուցապատումը

«Մուլտի Գրուպը» բնակիչների պահանջով կկասեցնի Կապանի ցեմենտի գործարանի կառուցապատումը

PanARMENIAN.Net - «Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրենների խորհուրդը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ որոշվել է կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները։

Հայտարարության մեջ նշվում է, որ նախատեսվում էր, օրենքով սահմանված ընթացակարգով, հանրային լսումներ իրականացնել, սակայն շուրջ 2 տարի դրանց անկացումը խոչընդոտվում էր տեղի հասարակական կազմակերպությունների և բնակիչների կողմից։

«Մուլտի Գրուպ» Կոնցեռնի տնօրենների խորհուրդը, հաշվի առնելով «Մուլտի Գրուպ» կոնցեռնի սեփականատեր Գագիկ Ծառուկյանի կողմից մշտապես հնչեցված այն տեսակետը, որ ցանկացած հարցում պետք է ականջալուր լինել ժողովրդի ցանկությանը, որոշում է կայացրել կասեցնել Կապան համայնքում ցեմենտի արտադրամասի կառուցապատման գործընթացները»,- ասվել է հայտարարության մեջ:

Սեպտեմբերի 19-ին Կապանի բնակիչները «Արարատցեմենտի» արտադրամաս բացելու դեմ ստորագրահավաք էին կազմակերպել։ Սեպտեմբերի 9-ն ԲՀԿ խմբակցության ղեկավարը, անդրադառնալով Ամուլսարի շահագործման հարցին, նշել էր, որ իր երկու հանքարդյունաբերող ընկերությունները՝ Արարատի ցեմենտի գործարանը և Մղարթի ոսկու հանքը, կփակվեն, եթե ժողովուրդը խնդիր բարձրացնի, դեմ լինի դրանց շահագործմանը կամ դրանք վնասեն բնությանը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---