Նեթանյահուն հիշեցրել է Էրդողանին «հայերի սարսափելի կոտորածի մասին» (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հիշեցրել է Թուրքիայի նախագահ ռեջեփ Թայիփ Էրդողանին «հայերի սարսափելի կոտորածի մասին»: Այդ մասին նա ասել է Twitter-ի իր միկրոբլոգում հրապարակված տեսանյութում: Նեթանյահուն այդպես է արձագանքել Թուրքիայի նախագահի նյույորքյան ելույթին:Էրդողանը, որը մասնակցում է ՄԱԿ ԳՎ նստաշրջանին, ԱՄՆ մահմեդականների հետ հանդիպմանը հրեաների ջարդերը Երկրորդ համաշխարհայինի տարիներին համեմատել է «կոտորածի հետ Գազայում»: «Նա, ով չի դադարում ստել Իսրայելի մասին, կոտորում է քրդերին իր երկրում և ժխտում է հայ ժողովրդի սարսափելի կոտորածը, չպետք է խրատի Իսրայելին: Էրդողան, բավական է ստես»,-ասել է Նեթանյահուն: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |