ՈւԵՖԱ-ն 2020-21 թթ. մրցաշրջանում Ազգերի լիգան կանցկացնի նոր ձևաչափով25 սեպտեմբերի 2019 - 11:43 AMT PanARMENIAN.Net - ՈւԵՖԱ-ն հաստատել է, որ 2020-21 թթ. մրցաշրջանում Ազգերի լիգան անցկացվելու է նոր ձևաչափով: Նոր ձևաչափով՝ A, B և C դիվիզիոններում կընդգրկվեն 16-ական թիմ, իսկ D դիվիզիոնում՝ 7 թիմ: Թիմերը դիվիզիոնների են բաժանվելու ըստ Ազգերի լիգայի 2018/19 առաջին մրցաշրջանի արդյունքների: ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ ձևաչափի փոփոխության որոշումը կապված է ՈՒԵՖԱ-ի կազմում ընդգրկված 55 ազգային ֆեդերացիաների հետ քննարկումներով: Հայաստանի հավաքականը, որը մեկնարկային մրցաշրջանում հանդես էր գալիս D դիվիզիոնում, Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում ընդգրկված կլինի C դիվիզիոնում: Ազգերի լիգայի 2020-21 մրցաշրջանի վիճակահանությունը կկայանա 2020 թվականի մարտի 3-ին Ամստերդամում՝ ՈՒԵՖԱ-ի կոնգրեսի ժամանակ: 2018-ին ՈՒԵՖԱ-ի որոշմամբ ազգային հավաքականների միջև անցկացվող ընկերական հանդիպումների փոխարեն կայանալու է «Ազգերի Լիգա» ֆուտբոլային մրցաշարը: Ազգերի գավաթի մեկնարկային խաղարկությունում հաղթող էր ճանաչվել Պորտուգալիայի հավաքականը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |