Ամերիկացի հայտնի կիբերանվտանգության մասնագետը ելույթ կունենա WCIT 2019-ին25 սեպտեմբերի 2019 - 12:24 AMT PanARMENIAN.Net - Ազգային անվտանգության փորձագետ, Ռոնալդ Ռեյգանի, Քորջ Վ. Բուշի և Բիլլ Քլինթոնի վարչակազմերում հետախուզության և հակաահաբեկչության գծով խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ռիչարդ Քլարքը կմիանա Երևանում անցկացվող WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոս: Այս մասին տեղեկացնում է WCIT հանրային կապերի խումբը: Քլարքը ելույթ կունենա «Պաշտպանություն, տեղեկատվություն և կիբերպատերազմ ապատեղեկատվության դարում» պանելային քննարկմանը, որը կուսումնասիրի, թե հետախուզական և ՏՏ ինչպիսի հնարավորություններ են անհրաժեշտ մարտավարական և ռազմավարական ապատեղեկատվության դարում՝ կիբերպատերազմներին դիմակայելու համար: Պանելային քննարկումը կհամակարգի «Defense & Aerospace Report»-ի խմբագիր Վագո Մուրադյանը: Ռիչարդ Քլարքը կմասնակցի նաև «Սև կարապ» պանելային նիստին, որտեղ տեսակետներ կհնչեն նաև խափանումների և «սև կարապի» իրադարձությունների պատճառով առաջացած ողբերգական ձախողումների նկատմամբ կայուն, տեխնոլոգիական համակարգերի կառուցման շուրջ: Ռիչարդ Քլարքը միջազգային ճանաչում ունեցող ազգային անվտանգության փորձագետ է, ով աշխատել է Սպիտակ տանը՝ ԱՄՆ երեք նախագահների օրոք, նրան կոչում են Ամերկայի «կիբեր ցար» և «հակաահաբեկչական ցար»: 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ազգային ճգնաժամային կառավարիչն էր, այսօր կորպորատիվ անվտանգության ռիսկերի և կիբերանվտանգության խորհրդական է: Նա 9 գրքի հեղինակ է, որից մեկը՝ բեսթսելեր․ «Against all enemies»։ Ռիչարդ Քլարքը զբաղեցրել է հետախուզության և հակաահաբեկչության գծով խորհրդականի պաշտոնը՝ Ռոնալդ Ռեյգանի, Քորջ Վ. Բուշի և Բիլլ Քլինթոնի վարչակազմերում: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը ՏՀՏ ոլորտում ամենամեծ և ամենահեղինակավոր իրադարձություններից է, որն այս տարի անցկացվում է Հայաստանում: Եռօրյա համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Իրանի նախագահի ընտրություններին 6 թեկնածու կմասնակցի Ցուցակը հաստատել է Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |