Պեկինում բացվել է աշխարհի ամենամեծ օդանավակայանը![]() 25 սեպտեմբերի 2019 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Պեկինում պաշտոնապես բացվել է աշխարհի ամենամեծ «Դասին» օդանավակայանը: Սկզբում ենթադրվում էր, որ օդանավակայանը շահագործման կհանձնվի սեպտեմբերի 30-ին, սակայն դա հաջողվեց ավելի շուտ անել, գրում է «Վեդոմոստին» China daily-ի վրա հղումով: «Դասին» օդանավակայանի շինարարությունը սկսվել էր 5 տարի առաջ: Այն գտնվում է Պեկինի հարավում, քաղաքի կենտրոնից 46 կմ հեռավորության վրա: Օդանավակայանն ունի 4 թռիչքուղի և տարեկան կկարողանա ընդունել մինչև 620 000 չվերթ: Նախագծով նախատեսվում է մինչև 2025 թվականն օդանավակայանի թողունակությունը հասցնել 72 մլն մարդու: Տարեկան օդանավակայանի միջոցով մինչև 2 մլն տ բեռնափոխադրում կիրականացվի: «Դասինն» աշխարհի ամենամեծ առանձին շինությունն է առանց կառուցվածքային կարերի: Տանիքը աշխարհի ամենամեծ պողպատե տանիքն է: Իր մակերեսով օդանավակայանը 25 ֆուտբոլային դաշտի մեծություն ունի: Տանիքի դիզայնի մշակմամբ զբավել է ճարտարապետ և դիզայներ Զահա Հադիդը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |