Փաշինյան. Հայաստանում չգտնվեց օրը 5000-15,000 դրամով աշխատող, հնդիկները գործն արեցին25 սեպտեմբերի 2019 - 15:39 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ կատարած այցի ընթացքում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է նաև Հայաստանում գործազրկությանը վերաբերող հարցին: Վարչապետն ընդգծել է, որ գործազրկության բարձր ցուցանիշին զուգահեռ Հայաստանում կան նաև գործատուներ, որոնք չեն կարողանում աշխատող գտնել: «Ես բազմիցս քննադատվել եմ այն բանի համար, որ պնդել եմ՝ բազմաթիվ թափուր աշխատատեղերի գոյության պատճառներից մեկը նաև այն է, որ շատ դեպքերում մարդիկ նախընտրում են չաշխատել, որ հանկարծ չկտրվեն սոցիալական նպաստից: Վերջին շրջանում հաճախ եմ շփվում գործարար շրջանակների հետ, և չի եղել մի հանդիպում, որտեղ չբողոքեն մարդիկ, որ չեն կարողանում աշխատող գտնել. սա համատարած պրոբլեմ է ՀՀ-ում»,-ասել է Փաշինյանը, հայտնում է 24news.am-ը: Վարչապետի խոսքով՝ 3-4 ամսվա ընթացքում նախարարությունը ի հայտ է բերել 7000 թափուր աշխատատեղ, շուրջ 5000 հոգի աշխատանքի է տեղավորվել: Չնայած դրան՝ Փաշինյանը հիշեցրել է նաև, որ «Ձյունիկ» սառնարանի հրդեհի ժամանակ մեծ քանակությամբ միս տեղափոխելու աշխատանքն այդպես էլ ոչ մի հայաստանցի չի կատարել: «Հրդեհից հետո հարյուրավոր տոննաներով մսամթերք էր փչացել, համաճարակի վտանգ կար: Չնայած կառավարության պարտավորությունը չէր, բայց ֆինանսավորեցինք, որ փչացած մսամթերքը հեռացվի: Մենք ասում էինք՝ քանի որ անվտանգության հետ կապված խնդիր է, վճարեք մարդկանց 5000-10,000 դրամ»,- պատմել է Փաշինյանը, նշելով՝ Հայաստանում «մի մարդ չգտնվեց, որ կգար օրը 5000-15,000 դրամով այդ աշխատանքը աներ», արդյունքում գործը կատարեցին Հնդկաստանի քաղաքացիները: Ամփոփելով խոսքը՝ Փաշինյանը նշել է, որ իր կարծքիով Հայաստանում ցածր որակավորման աշխատող ռազմավարական հեռանկարում չպետք է լինի, սակայն մյուս կողմից էլ տեսնում է, որ կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր: Վարչապետն ընդգծել է, որ պետությունն իր հերթին թեթևացնում է բիզնեսի հարկային բեռը և խրախուսում անհատ ձեռներեցներին: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում 2019 գործազուրկների միջին ամսական թվաքանակը 63,243 մարդ է: Վարչապետ Փաշինյանը բազմիցս անդրադարձել է գործազրկության հարցին՝ նշելով, որ կա նաև աշխատողի՝ աշխատաշուկայի պահանջներին չբավավրելու խնդիրը: Օրենսդրական փոփոխություններից հետո նպաստառուները աշխատելու պարագայում նպաստից չեն զրկվում: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Վարչապետի աշխատակազմում անհեթեթ են անվանել Բագրատ սրբազանի՝ ՔՊ բարձրաստիճան անդամների` իրենց միանալու հայտարարությունը «Անհեթեթ է անդրադառնալ նման հարցադրմանը»,–ասել են աշխատակազմից |