Viber-ը մտադիր է գնումների գործառույթ ներմուծել![]() 25 սեպտեմբերի 2019 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Viber մեսենջերը մտադիր է գնումների գործառույթ ներմուծել հավելվածի ներսում: Այդ մասին հայտարարել է ընկերության գլխավոր տնօրեն Ջամել Ագաուան: «Դեռևս գաղափարն այն է, որ օգտատերերը կարողանան կիսվել հետաքրքիր ապրանքներով, սակայն հավելվածի ներսում դրանք գնելու հնարավորություն նրանք չունեն: Շուտով այն կհայտնվի»,-ասել է նա, հայտնում է «Կոմերսանտը»: Այժմ հավելվածի չաթերում կարելի է դիտել 8 գործընկերոջ ապրանքների կատալոգ, այդ թվում Farfetch-ի, Ozon-ի և «Սպորտմաստերի», կիսվել կոնկրետ ապրանքներով և անցնել վաճառողի կայք այն ձեռք բերելու համար: Ընկերությունը բանակցում է ընդլայնելու համար գործընկերների քանակը, հավելել է Ագաուան: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |