Երևանի մետրոյի կայարաններում Կոմիտաս է հնչում26 սեպտեմբերի 2019 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին լրանում է հայ երգահան, երաժշտագետ, ժամանակակից հայկական դասական երաժշտության հիմնադրի Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյակը: Հոբելյանական միջոցառումների շրջանակում՝ հին (հոկտեմբերի 8) ու նոր (սեպտեմբերի 26) տոմարով ծննդյան օրերի ընթացքում, Երևանի մետրոյի կայարաններում կհնչեն Կոմիտաս վարդապետի դաշնամուրային գործերը, խմբերգերն ու մոնոդիաները։ Կոմիտասը հայ անվանի երգահան է, երգիչ, երաժշտական էթնոլոգ, երաժշտագետ, վարդապետ և ուսուցիչ, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր, ում գործունեությունն ընդհատվել է 1915 թվականին՝ Օսմանյան Թուրքիայում իրագործված ցեղասպանության պատճառով: Պոլսահայ մտավորականների հետ նա ևս ձերբակալվել և աքսորվել է, ինչից հետո կորցրել է հոգեկան հավասարակշռությունն ու դադարել ստեղծագործել: Կոմիտասը մահացել է 1935 թ. հոկտեմբերի 22-ին՝ Փարիզում։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ovio-ն պաշտոնապես գործարկել է ՀՀ-ում խոշորագույն և ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնը Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել |