ԵՏՄ տաքսու վարորդների միասնական ռեեստր կարող է ստեղծվել![]() 26 սեպտեմբերի 2019 - 16:17 AMT PanARMENIAN.Net - ԵՏՄ անդամ բոլոր երկրները՝ Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը, մտադիր են ստեղծել տաքսիների և տաքսու վարորդների միասնական ռեեստր: Համարվում է, որ դա թույլ կտա ազատվել ապօրինի աշխատող, ինչպես նաև կեղծ վարորդական իրավունքներ ունեցող վարորդներից: Այդ մասին հայտնել է ՌԴ Տաքսու զարգացման հանրային ինստիտուտի իրավասությունների կենտրոնի ղեկավար Ստանիսլավ Շվագերուսը, հայտնում է «Իզվեստիան»: Այդ առաջարկը սեպտեմբերի 27-ին քննարկվելու է Բիշքեկում կայանալիք «Եվրասիական շաբաթ» համաժողովում: Նոյեմբերին նախատեսվում է գաղափարը ներկայացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ղեկավարությանը: Ըստ փորձագետների, ԱՊՀ քաղաքացիների վարորդական իրավունքների իսկությունը ստուգելն այժմ անհնար է, ընդ որում Մոսկվայում աշխատող տաքսու վարորդների մոտ 60 տոկոսն օտարերկրացի է: Շվագերուսը պարզաբանել է, որ ՌԴ-ում առևտրային փոխադրումներն արգելված են օտարերկրացիների համար, բացառությամբ այն երկրների, որտեղ ռուսաց լեզուն ճանաչվել է երկրորդ պետական լեզու: Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը համապատասխանում են այդ պահանջին, Հայաստանը՝ ոչ: Առայժմ պարզ չէ, թե ով է զբաղվելու վարորդների թվային պրոֆիլի ստեղծմամբ: Ավտոմեքենաների միասնական բազայի ստեղծումն արդեն քննարկվել է գործարար շրջանակների հետ:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |