ՔԿՀ-ներում սնունդը կապահովի մասնավոր հատվածը26 սեպտեմբերի 2019 - 14:03 AMT PanARMENIAN.Net - Կարևորելով ազատությունից զրկված անձանց իրավունքների անխոչընդոտ իրացումը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը հետևողական միջոցներ են ձեռնարկում ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման նպատակով, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: Մասնավորապես, քրեակատարողական հիմնարկներում տնտեսվարման արդյունավետ մեխանիզմների ապահովման, սննդի որակի էական բարձրացման և ՀՀ պետական գնումների հետ կապված կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով, միջազգային և ՀՀ զինված ուժերում առկա փորձի հիման վրա, կարճ ժամանակահատվածում նախատեսվում է ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակել մասնավոր հատվածին, ոլորտում մասնագիտական ծառայություններ մատուցող ընկերություններից ձեռք բերել պատրաստի սննդի մատուցման ծառայություններ: Սա նշանակում է՝ ներդրվում է բարձր որակավորում ունեցող խոհարարների կողմից քրեակատարողական հիմնարկներում սննդի պատրաստման, առաքման և հատկացման նոր և արդյունավետ համակարգ։ Այդ նպատակով առաջիկայում՝ 2019 թվականի հոկտեմբերի 15-ից, 70 օր տևողությամբ փորձնական ծրագիր է իրականացվելու Հայաստանի Հանրապետությունում ամենամեծ լրակազմն ու առավել թվով շահառու ունեցող «Արմավիր» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում: Ծրագրի հաջողության դեպքում հեռանկարային է դիտվում նույն համակարգը ներդնել նաև մյուս քրեակատարողական հիմնարկներում։ ՀՀ արդարադատության նախարարության և քրեակատարողական ծառայության ղեկավարության կողմից քրեակատարողական հիմնարկներ կատարած այցերի ընթացքում արձանագրված թերությունները վերացնելու նպատակով նախաձեռնվել են հիմնանորոգման և կահավորման աշխատանքներ, այդ թվում` • «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում` տեսակցությունների ութ սենյակների համապարփակ հիմնանորոգման աշխատանքներ դրանք միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով։ Սենյակները համալրվելու են կենցաղային տեխնիկայով և խոհանոցային կահույքով, կահավորվելու է մանկական սենյակ։ Ուշադրության կենտրոնում է նաև օդափոխության համակարգի ներդրման հարցը։ • «Աբովյան» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկներում` արտաքին կոյուղու, սանհանգույցների, բաղնիքների հիմնանորոգում, ընդ որում, կառուցվելու են նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ պայմաններով սանհանգույցներ և բաղնիքներ։ • «Կոշ» քրեակատարողական հիմնարկում` ճաշարանի կապիտալ վերանորոգում։ • «Հրազդան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում` արտաքին կոյուղու հիմնանորոգում։ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը և քրեակատարողական ծառայությունը վերահաստատում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված հիմնարար ուղենիշերի կյանքի կոչման և քրեակատարողական համակարգում արմատական բարեփոխումների իրականացման իրենց վճռականությունը: Ազատությունից զրկված անձանց պահման պայմանների բարելավման և նրանց սպասարկման որակի բարձրացման ուղղությամբ միջոցառումները կրելու են շարունակական բնույթ։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում գտել են կորած զինծառայողի մարմինը Հարուցվել է քրգործ Ռուբինյան․ Հենց վաղը հնարավոր եմ համարում պայմանագրի ստորագրումը, եթե Բաքվի մոտեցումը լինի կառուցողական «Այն փաստը, որ այսօր չենք ստորագրում, նշանակում է, որ տեքստն ամբողջականացված չէ»,-ասել է նա Գլենդելի քաղաքապետը կժամանի Հայաստան Նա կայցելի Երևան, Գյումրի գուցե նաև Կապան Օ՛Բրայեն. ՀՀ հետ առևտուրն ընդլայնելու, գլոբալ առևտրում երկրի մասնաբաժինը մեծացնելու հնարավորություն կա Նա նշել է, որ մաքսային ոլորտում տեղեկատվության փոխանակման մասին համաձայնագիր կստորագրվի |