Անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը 20 հզ դրամով կավելանան

Անտառապետերի և անտառապահների աշխատավարձերը 20 հզ դրամով կավելանան

PanARMENIAN.Net - Գործադիրի որոշմամբ կառավարությունը կհատկացնի 43,992.0 հազ. դրամ՝ Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի 19 անտառտնտեսության թվով 99 անտառապետի և ավագ անտառապետի ու 512 անտառապահի անվանական աշխատավարձերի բարձրացման նպատակով:

Գումարը կհատկացվի կառավարության պահուստային ֆոնդից: Աշխատավարձերը հոկտեմբերի 1-ից կբարձրանան ավելի քան 20 տոկոսով՝ 20 հազարական դրամով:

Անտառապետերի միջին աշխատավարձը կազմում է 90, իսկ անտառապահներինը՝ 75 հազար դրամ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---