2.2 մլն եվրո ՀՀ-ին՝ այդ թվում կոռուպցիայի դեմ պայքարի համար![]() 26 սեպտեմբերի 2019 - 14:57 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 1-ին Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական միության պատվիրակությունը Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրի երկրորդ փուլի (ԳԼԿ II) համակարգող կոմիտեի 1-ին հանդիպման ընթացքում կներկայացնեն 2019-2021 թթ. իրականացվող ծրագրերը։ 2019-2021թթ․ Հայաստանում իրականացվող երկու ծրագիր ֆինանսավորվելու են Եվրոպական միության (80%) և Եվրոպայի խորհրդի կողմից (20%): Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.2 մլն եվրո: Նշված ծրագրերը ընդգրկում են հետևյալ ուղղությունները. կոռուպցիայի դեմ պայքար և կանխարգելում՝ ինստիտուցիոնալ կարողությունների հզորացման միջոցով, աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը՝ ամրապնդելով Հայաստանում դատական իշխանության անկախությունը և արհեստավարժությունը, աջակցություն քրեական արդարադատության բարեփոխումներին և եվրոպական չափանիշների կիրառման ներդաշնակեցումը։ Ի հավելումն Հայաստանի համար նախատեսված այս ծրագրերին, Հայաստանում նաև իրականացվում են Արևելյան Գործընկերության մի շարք երկրներ ընդգրկող 4 տարածաշրջանային ծրագիր՝ տնտեսական հանցագործությունների դեմ պայքար, փաստաբանի մասնագիտության խթանում, խտրականության դեմ պայքար և կանանց համար արդարադատության մատչելիության խթանում: Ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է 2.4 մլն եվրո։ Ծրագրերը կներկայացնեն Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան,Եվրոպայի խորհրդի Ծրագրերի գլխավոր տնօրինության ծրագրերի վարչության ղեկավար Պիլառ Մորալեսը և ՀՀ Արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության երկրորդ քարտուղար, ԳԼԿ ազգային համակարգող Սուսաննա Ադամյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |