100-ամյակի առթիվ Երևանում Սիլվա Կապուտիկյանի արձանն է բացվել26 սեպտեմբերի 2019 - 16:30 AMT PanARMENIAN.Net - Երևանում բացվել է բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի արձանը: Այն գտնվում է բանաստեղծուհու անվան թիվ 145 դպրոցում, հեղինակը Լևոն Թոքմաջյանն է: Քանդակագործի խոսքով՝ Կապուտիկյանի մարմարե քանդակն իր նվերն է դպրոցին նրա 100-ամյակի առթիվ։ «Ես մտածեցի, որ Սիլվայի կերպարը պետք է ստեղծեմ այնպես, ինչպես առաջին անգամ իրեն հանդիպել եմ՝ ծիծաղը երեսին, ժպտերես, իր բարի վերաբերմունքով»,- ասել է Թոքմաջյանը։ Քանդակագործը նշել է, որ բավականին երկար է աշխատել արձանի վրա, քանի որ «չէր ստացվում այն Սիլվան» որն ինքն էր ուզում: Հայաստանում բանաստեղծուհու ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական մի շարք միջոցառումներ են անցկացվում: Կապուտիկյանը ծնվել է 1919թ. հունվարի 20-ին Երևանում, Վանից գաղթած ընտանիքում։ Գրական գործունեության ընթացքում արժանացել է ԽՍՀՄ, ՀԽՍՀ Պետական մրցանակների, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի է, 1998 թվականին Քեմբրիջի միջազգային աշխարհագրական ինստիտուտի կողմից ստացել է «Տարվա կին» տիտղոսը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա |