Եկատերինբուրգի օդանավակայանում ՀՀ-ից ժամանողների հանդեպ հսկողությունը խստացվել է՝ սիբիրախտի պատճառով

Եկատերինբուրգի օդանավակայանում ՀՀ-ից ժամանողների հանդեպ հսկողությունը խստացվել է՝ սիբիրախտի պատճառով

PanARMENIAN.Net - Եկատերինբուրգի միջազգային «Կոլցովո» օդանավակայանում ՀՀ-ից ժամանողների հանդեպ հսկողությունը խստացվել է: Պատճառը ՀՀ-ում հայտնաբերված սիբիրախտի օջախներն են, որտեղից վարակվածներից մեկը հայտնաբերվել է ՌԴ տարածքում

Ռոսպոտրեբնադզորի տվայլների համաձայն, ՌԴ Սվերդլովսկի շրջանում սիբիրախտի 2 օջախ է գրանցվել՝ հիվանդների ընդհանուր թիվը հասնում է 13-ի: Նրանք ՀՀ Մարտունու շրջանի Գետահովիտ և Արմավիրի շրջանի Գետաշեն գյուղերի բնակիչներ են: Այդ մասին հայտնել է Սվերդլովսկի շրջանի Անասնաբուժական և ֆիտոսանիտարական հսկողության դաշնային ծառայության վարչության մամուլի ծառայությունը: Նշվում է, որ բժիշկների հսկողության տակ 60 անձ է գտնվում:

«Վերոնշյալ օջախներից սիբիրախտով վարակված հիվանդներից մեկը հայտնաբերվել է ՌԴ տարածքում: Ըստ հիվանդի, նա մասնակցել է Գետաշեն գյուղում մասնավոր անձից ձեռք բերված մսի տեսակավորմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---