Տրանսպորտային միջոցների հաշվառումը հեշտացվում է

Տրանսպորտային միջոցների հաշվառումը հեշտացվում է

PanARMENIAN.Net - Կառավարությունը սեպտեմբերի 26-ին ընդունել է 2010-ի սեպտեմբերի 9-ի N 1251-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը, որով առաջարկվում է փոփոխություններ անել տրանսպորտային միջոցների պետական հաշվառման ընթացակարգերում, պետական գրանցման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում:

Մանավորապես, համաձայն Կառավարության որոշման, վերացվում է ՀՀ-ում արդեն իսկ գրանցված/հաշվառված տրանսպորտային միջոցների հաշվառման գործընթացում ՀՔԲ ներկայացնելու պարտադիր պահանջը: Այսուհետ անհրաժեշտ է առավել ամբողջական և մանրամասն նկարագրել տրանսպորտային միջոցների հաշվառման գործողություների կատարման մերժման հիմքերի բովանդակությունը:

Նախատեսվում է հանել սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականի ստուգման գործառույթը, քանի որ ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային բազայում պահպանվում են սեփականատերերի վերաբերյալ տվյալները: Նախատեսվում է նաև ֆիզիկական անձի տրանսպորտային միջոցի հաշվառում՝ բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու պարագայում:

Նախագծով կարգավորվում են նաև օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախստական ճանաչված, ապաստան հայցողի և ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի կողմից տրանասպորտային միջոցների հաշվառման դեպքում բնակության փաստը հավաստելու հետ կապված իրավահարաբերությունները:

Սեպտեմբերի 26-ին Կառավարության կողմից հավանության արժանացած փոփոխությունները և լրացումները որոնք ուժի մեջ կմտնեն հրապարակման օրվան հաջորդող 10-րդ օրը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---