Բակո Սահակյան. Կիպրոսը հատուկ տեղ ունի Արցախի արտաքին քաղաքական օրակարգում![]() 27 սեպտեմբերի 2019 - 11:16 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է Կիպրոսի Հանրապետության Սթրովոլոս քաղաքի պատվիրակությանը՝ քաղաքապետ Անդրեաս Պապախարալամպուսի գլխավորությամբ: Նախագահը նշել է, որ Կիպրոսը հատուկ տեղ է զբաղեցնում Արցախի արտաքին քաղաքական օրակարգում, և հանրապետությունը շահագրգռված է այդ երկրի և նրա տարբեր միավորների հետ կապերի ընդլայնմամբ ու խորացմամբ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող տարբեր հարցեր, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |