Նախարարը՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին. Դիմումը հիմնավոր է27 սեպտեմբերի 2019 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հիմնավոր է համարում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու համար ԱԺ ներկայացրած դիմումը: Նա ընդգծել է, որ Ազգային ժողովը օգտվել է Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունից և ներկայացրել է համապատասխան փաստաթուղթ, հայտնում է Panorama.am-ը։ «Ազգային ժողովի կողմից ներկայացված փաստաթղթի հիմնավորումները կարդացել եմ, թե ինչն են դիտում որպես էական խախտման հիմնավորում։ Իմ կարծիքով էլ կան խնդիրներ, որոնք ԱԺ կողմից արձանագրվել են, ներկայացվել է համապատասխան փաստաթուղթը։ ԱԺ-ի կողմից ներկայացվել է, ըստ էության, ողջամիտ ենթադրություն, որոշակի հիմնավորումներով, որ թույլ է տրվել էական կարգապահական խախտում»,- ասել է Բադասյանը: Նախարարը նաև նշել է, որ 2020 թվականի փետրվարին ձևավորվելու է մասնագիտական խումբ, որը լինելու է ապաքաղաքական կառույց և զբաղվելու է սահմանադրական փոփոխությունների նախագծմամբ։ Նախարարը հնարավոր է համարել այդ ռազմավարությամբ ՍԴ-ում առաջացած ճգնաժամը լուծելը: Բադասյանը պատասխանել է նաև իր՝ ԱԱԾ տնօրեն նշանակվելու մասին լուրերին, նշելով, որ դա նույնքանհնարավոր է, որքան իր ֆինանսների նախարար դառնալը։ Սեպտեմբերի 16-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը ՍԴ ղեկավար Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց էր սկսել: Սեպտեմբերի 24-ին Թովմասյանի լիազորությունները կասեցնելու հարցը մտել էր ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Ընդունվելու դեպքում այն կուղարկվի ՍԴ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բելառուսում ՌԴ դեսպան. ՀԱՊԿ-ում ՀՀ անդամության սառեցումը կթուլացնի կառույցի դիրքերը Հարավային Կովկասում Ըստ Գրիզլովի, գլխավոր հարցը լինելու է այն, թե այս պայմաններում ինչպես է կառուցելու իր քաղաքականությունը Հայաստանը ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացրել Լոռիի աղետի գոտում Տեղում արձանագրվել են բոլոր խնդիրները, հեղեղումների արդյունքում պատճառված վնասները Դատախազությունը կբողոքարկի Սերժ Սարգսյանին և մյուսներին արդարացնելու դատավճիռը Սարգսյանը լրագրողների հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Դատախազությունը դատական ակտը կբողոքարկի ԱԳՆ–ի մոտից բերման ենթարկված 28 անձ ձերբակալվել է ՔԿ–ն նշել է, որ նրանք բռնություն են գործադրել ոստիկանների նկատմամբ |