Հյուբերտ Հենելը պնդում է, որ Ֆրանսիայի Սենատը երբեք հավանություն չի տա Ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծին24 հոկտեմբերի 2008 - 15:52 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Սենատը «երբեք հավանություն չի տա» Հայոց Ցեղասպանության ուրացման համար քրեական պատիժ սահմանող օրինագծին, հայտարարել է Ֆրանսիայի Սենատի եվրոպական գործերի հանձնաժողովի նախագահ Հյուբերտ Հենելը: «Հարցը սպառված է: Սենատի համար անհնար է նման օրինագծի ընդունումը»,-ասել է ֆրանսիացի պատգամավորը, որը մասնակցում է «Հանրապետությունը Ֆրանսիայում ու Թուրքիայում» սեմինարին, որի կազմակերպիչն է Բիլգի համալսարանը Ստամբուլում: Նրա կարծիքով, օրինագծի ընդունումը «կխանգարի պատմական հետազոտություններին»: «Մթնոլորտը երկու երկրների միջեւ փոխվել է եւ կարծում եմ, որ նման օրինագծի ընդունումը կվնասի երկկողմ հարաբերություններին»,-ասել է նա, գրում է Turkish Daily News-ը: 2006թ. հոկտեմբերին Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն տվեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: Ցեղասպանության արդյունքում 1,5 մլն հայ սպանվեց, իսկ 500 հազարը սփռվեց աշխարհով մեկ, ձեւավորելով հայկական Սփյուռքը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դավութօղլու. Թուրքիան պետք է արագ կարգավորի ՀՀ հետ հարաբերությունները` կանխելու Մերձավոր Արևելքի «հրդեհի» տարածումը դեպի Կովկաս Նա հավելել է, որ փոխադարձաբար պետք է բացվեն սահմանային անցակետերը ու դեսպանությունները ՄՊՀ-ն վարույթ է հարուցել gg-ի նկատմամբ հասարակության մոլորեցման առերևույթ հատկանիշներով Վարույթի հարուցման առիթ է հանդիսացել քաղաքացու հաղորդումը Զախարովան՝ Փաշինյանին․ Պետք է գուշակե՞նք, թե ՀԱՊԿ որ երկրների մասին է խոսքը Նա հավելել է, որ Ռուսաստանն արել է ամեն հնարավորը Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա |