Կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրենը կալանավորվել է![]() 27 սեպտեմբերի 2019 - 14:45 AMT PanARMENIAN.Net - Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Շիրակի մարզի դատախազության և քննչական բաժնի միջնորդությունը՝ որոշելով երկու ամսով կալանավորել «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ, Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին։ Նրան մեղադրանք է առաջադրվել առանձնապես խոշոր չափերով յուրացման, խարդախության և փաստաթղթեր կեղծելու համար։ Նա դատարանից կտեղափոխվի Աբովյանի քրեակատարողական հիմնարկ, հայտնում է Aravot.am-ը ՀՀ գլխավոր դատախազության վրա հղումով: «Քննվող քրեական գործի շրջանակներում կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագ 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված առևերույթ հանցավոր արարքներ կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ Գործի քննության ընթացքում Շիրակի մարզի դատախազության ակտիվ և արդյունավետ աշխատանքի արդյունքում պարզվել է Կարինե Ավդալյանի կողմից բազմաթիվ անձանցից խաբեությամբ գումարներ հափշտակելու նոր և քննությանն անհայտ դրվագներ, մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք: Սա էլ առիթ է հանդիսացել 20․09․2019 թվականին նրան առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու որոշման կայացմանը, այն է՝ նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար։ Նույն օրը նաև որոշում է կայացվել նրա նկատմամբ նախկինում որպես խափանման միջոց ընտրված ստորագրություն չհեռանալու մասին վերացնել։ Այնուհետև Շիրակի մարզի դատախազի հանձնարարությամբ վարույթն իրականացնող քննիչի և տվյալ քրեական գործի նկատմամբ հսկող դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան Կարինե Ավդալյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանքը, ինչն էլ դատարանի՝ 27․09․2019 թվականի որոշմամբ բավարարվել է»,-ասվում հաղորդագրության մեջ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |