«Սանիթեքի» աշխատակցները անժամկետ նստացույց են անում. Պահանջը՝ հանդիպել վարչապետին![]() 27 սեպտեմբերի 2019 - 16:03 AMT PanARMENIAN.Net - «Սանիթեք» ընկերության աշխատակցները և «Այլընտրանքային քաղաքապետարան» նախաձեռնության անդամ, Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը նստացույց են սկսել կառավարության շենքի դիմաց: Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում, հայտնում է Aysor.am-ը: «Նստացույցը սկսված է: Պահանջում ենք միայն պարոն Փաշինյանին, այլ մարդ չգա: Անժամկետ նստացույց ենք անելու մինչև Փաշինյանը իջնի և ասի՝ «ձեր գումարը փոխանցված է, գնացեք ստացեք այսինչ տեղից», - ասել է Աղեկյանը: Ավագանու նախկին անդամի խոսքով՝ իրենց չի հետաքրքրում՝ «Սանիթեքն» ու քաղաքապետարանն ինչ մրցակցություն ու կռիվ ունեն, իրենք պահանջում են վճարել աշխատավարձերը: «Սանիթեք» ընկերության աշխատակիցները չեն վճարվել օգոտոսից, այս ժամանակահատվածի համար 930 աշխատակցի աշխատավարձի գումարը կազմում է 132 միլիոն դրամ: Աշխատակիցների վերջին բողոքի ցույցերից մեկից հետո «Սանիթեքը» հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ քաղաքապետարանն օգոստոս ամսվա համար պետք է փոխանցեր 430 միլիոն դրամ, բայց փոխանցել է միայն 141 միլիոն 831 հազար 728 ՀՀ դրամ։ Քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը նշել էր, որ «Սանիթեքը» բավական գումար ունի` աշխատակիցներին վճարելու համար, բայց ինչ–ինչ պատճառով չի վճարում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |