«Հանճարի հետքերով». Սեպտեմբերի 29-ին Կոմիտասի 150-ամյակին նվիրված համերգ կլինի![]() 27 սեպտեմբերի 2019 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29 -ին՝ ժամը 14:00-ին, Հառիճավանքում (Շիրակի մարզ, գյուղ Հառիճ) տեղի կունենա «Հանճարի հետքերով» խորագիրը կրող համերգ` նվիրված հայ երգահան, հայկական ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիր մեծն Կոմիտասի 150-ամյակին: Համերգի ընթացքում կհնչեն Կոմիտասի ստեղծագործությունները` օպերային երգչուհի, սոպրանո Հասմիկ Պապյանի և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր դաշնակահար Արմինե Գրիգորյանի կատարմամբ: Միջոցառման անցկացումը Հառիճի վանքում (7-րդ դար) պայմանավորված է նրանով, որ 1904 թվականին Կոմիտասը եկել է Հառիճավանք ապաքինվելու և գրի է առել 34 նոր երգ: Որոշ տեղեկությունների համաձայն՝ առաջին մեծ երգչախումբը Կոմիտասը ևս ձևավորել է Հառիճում: Միջոցառումը կազմակերպում է «Թի ԷՄ Պրոդակշն» ընկերությունը: Մուտքն ազատ է: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |