Թուրքիայի ՍԴ-ն Էրդոգանին եւ նրա կուսակցությանը մեղադրել է իսլամը քաղաքական նպատակներով օգտագործելու մեջ24 հոկտեմբերի 2008 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի իշխող իսլամական Արդարության եւ զարգացման կուսակցությունը (AKP) վարչապետ Ռեջեպ Թայիպ Էրդոգանի գլխավորությամբ հանդիսանում է աշխարհիկ հանրապետության հակառակորդը: Նրանք մեղադրվում են նրանում, որ Թուրքիային տանում են դեպի իսլամական վարչակարգ: Դատարանը նաեւ ընդգծում է, որ AKP-ը իսլամն օգտագործում է քաղաքական նպատակներով, հաղորդում է արաբական Al Jazeera հոսանքը: Դատարանը գտնում է, որ կուսակցությունը խարխլում է լաիցիզմի հիմքերը, որոնք հռչակել է Թուրքիայի առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքը: ՍԴ-ն հատկապես քննադատում է Էրդոգանին, որը հանդիսանում է երկրի ամենաժողովրդական քաղաքական գործիչը, մինչդեռ նա փորձում է պայքարել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեմ: Հուլիսին Թուրքիայի ՍԴ-ն հրաժարվեց բավարարել AKP-ն որպես իսլամական կուսակցություն արգելելու վերաբերյալ Թուրքիայի գլխավոր դատախազ Աբդուրահման Յալչինկայի հայցը: Այդ հայցի համաձայն, Ռեջեպ Թայիպին եւ AKP եւս 70 անդամներին պետք է արգելվեր քաղաքական գործունեությամբ զբաղվել: AKP պայքար է մղում աշխարհիկ իշխանության կողմնակիցների դեմ, որոնք 2002թ. ի վեր ներկայացնում են Թուրքիայի Գլխավոր շտաբը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |