Սերգեյ Կապինոս. Հակամարտությունների լուծումը ուղղակիորեն կախված է տարածաշրջանային համագործակցությունից

PanARMENIAN.Net - «Հակամարտությունների կարգավորումը եւ տարածաշրջանում իրադրության բարելավումն, առաջին հերթին, կախված են տարածաշրջանային համագործակցության կարգավորումից»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը: Նրա խոսքերով, տարածաշրջանային համագործակցությունը կարգավորելու շատ նախաձեռնություններ են եղել ոչ միայն ԵԱՀԿ, այլեւ այլ միջազգային կազմակերպությունների եւ առանձին երկրների կողմից: «Ցավոք, ոչինչ չստացվեց, այդ իսկ պատճառով տարածաշրջանի որոշ երկրներում գտնում են, որ նախ եւ առաջ պետք է կարգավորվի հակամարտությունը, իսկ հետո արդեն կարելի է զարգացնել համագործակցությունը: Նրանք սայլը ձիուց առաջ են դնում»,- նկատել է դեսպանը: Նրա կարծիքով, առաջին հերթին անհրաժեշտ է կարգավորել տարածաշրջանային համագործակցությունը, ինչն իր հերթին կօգնի հակամարտությունների կարգավորմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---