85 տարեկանում մահացել է ռեժիսոր Մարկ Զախարովը

85 տարեկանում մահացել է ռեժիսոր Մարկ Զախարովը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 28-ին՝ երկարատև հիվանդությունից հետո, 85 տարեկանում մահացել է ռեժիսոր Մարկ Զախարովը: Այս մասին հայտնում է РБК-ն:

Մարկ Զախարովը ծնվել է Մոսկվայում 1933 թվականին: Թատերարային արվեստի Ռուսական ինստիտուտն ավարտելուց հետո նա քաղաքային տարբեր թատրոններում աշխատել է որպես ռեժիսոր՝ 1973 թվականից դառնալով «Լենկոմ» թատրոնի գլխավոր ռեժսորը:

Նրա թատերական ներկայացումներից են «Յունոնա և Ավոս», «Թագավորական խաղեր», «Հիշատակի աղոթք» ներկայացումները:

Զախարովը որպես կինոռեժիսոր նկարահանել է «Այդ նույն Մյունհաուզենը», «Սիրո բանաձև», «12 աթոռ», «Սպանել վիշապին» և մի շարք այլ հայտնի կինոկտավները:

Մարկ Զախարովն արժանացել է տարբեր մրցանակների և պետական պարգևների:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---