Հայկ Սարգսյանն առաջարկում է քրեականացնել պարտքով խաղադրույք ընդունելը![]() 28 սեպտեմբերի 2019 - 16:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկություն է ներկայացրել «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ: Սարգսյանն առաջարկել է Քրեականացնել պարտքով (նիսիա) խաղադրույք ընդունելը՝ սահմանելով վարչական տուգանք կամ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով: «Պարտքով խաղադրույք կատարել համարվում է նաև հեռախոսազանգով խաղադրույք կատարելը, և «դու խաղադրույքը ընդունի 5 րոպեից կբերեմ» արտահայտությունը»,- ասվում է պատգամավորի առաջարկում: «Իմ քայլը» խմբակցության պատգամավորն առաջարկել է խաղատներ մուտք գործելու համար տուգանք սահմանել, որը կմուծվի տարեկան մեկ անգամ և մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը հնարավորություն կտա մուտ գործել խաղատուն: Ըստ Սարգսյանի առաջարկի՝ այս տուգանքը չարժե տարածել զբոսաշրջիկների վրա՝ «տուրիզմին չվնասելու համար»: Պատգամավորն առաջարկում է համանման տարեկան տուրք սահմանել նաև առցանց և գրասենյակային վիճակախաղերից օգտվելու համար, արգելել հայկական բանկերի թողարկած քարտերի կիրառումը բուքմեյքերական կայքերում և թույլ չտալ առցանց վիճակախաղերի հաշիվները լիցավորել էլեկտրոնային լիցքավորման սարքերով: Առաջարկում պատգամավոր Սարգսյանը նշել է, որ «խաղամոլության դեմ պայքարը պետք է լինի համակարգային՝ ընգրկելով առցանց վիճակախաղերի, գրասենյակային վիճակախաղերի, ինչպես նաև խաղատների գործունեության սահմանափակման և կանոնակարգման հետ կապված հարցեր»: Սարգսյանը կարծում է, որ այս քայլով խաղատների ճիրաններից կազատեն օրավարձով և ցածր վարձատրությամբ աշխատող քաղաքացիներին։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |