ՀՀ-ում օծվել է աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը

ՀՀ-ում օծվել է աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը

PanARMENIAN.Net - Հայաստանում օծվել է աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը: Արարողությանը մասնակցել է ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանը, որ իր ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ եզդի ժողովրդի զավակներն իրենց հայ եղբայրների կողքին են եղել բազմաթիվ օրհասական և հերոսական պահերին:

«Սիրով մասնակցեցի եզդիական «Թաուսե Մալաք և յոթ հրեշտակներ» տաճարի օծման արարողությանը։ Խորհրդանշական և տրամաբանական եմ համարում, որ աշխարհում ամենամեծ եզդիական տաճարը գտնվում է հենց Հայաստանում։ Հայաստանը տուն է եզդի ժողովրդի համար։ Եզդի ժողովրդի զավակներն իրենց հայ եղբայրների կողքին են եղել բազմաթիվ օրհասական և հերոսական պահերի։ Ցավոք, իրենց նորագույն պատմության ընթացքում հայերի պես եզդիներն էլ են զոհ դարձել ցեղասպան քաղաքականության։

Պատահական չէ, որ այսօր եզդիական տաճարի մոտ եզդիական ազգային հերոսների կողքին կանգնած են նաև Կոմիտասի ու Անդրանիկի արձանները և հայ-եզդիական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանը։

Ջերմորեն շնորհավորում եմ եզդի ժողովրդին իրենց համար նշանակալի այս օրվա կապակցությամբ»,-ասվում է նրա գրառման մեջ։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---