Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ

PanARMENIAN.Net - ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

«Դատարանը մերժեց վերաքննիչ բերած մեր բողոքը»,-ասել է նա, հայտնում է Panorama.am:

Երեմ Սարգսյանը հայտարարել է նաև, որ դատական համակարգը հեղափոխությունից հետո կործանվել է։ «Հեղափոխությունից հետո մի որոշ շրջան առաջընթաց կար, երբ դատարանները որոշակի անկախություն, ազատություն ստացան։ Բայց այժմ պետք է արձանագրել, որ այս համակարգը ընդհանրապես կործանվել է»,-ասել է նա, հայտնում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ սրանք պարզապես խոսքեր չեն, որովհետև յուրաքանչյուր անձ, որն առնչվում է այդ համակարգին, կասեր, որ վերաքննիչ դատարանը այն մեկ հույսն էր մնացել, որ կարողանում էր որոշում կայացնել անկախ։ «Մինչ այժմ անկախ որոշումներ կայացրած դատավոր Ռուբեն Մխիթարյանն այսօր փաստացի չկարողացավ հաղթահարել այն ճնշումները, որոնք եղել են իր նկատմամբ», Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակումից հետո հայտարարել է Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Փաստաբանի փոխանցմամբ՝ Խաչատրյանը ներկա է եղել Վերաքննիչ դատարանի որոշման հրապարակմանը և նրա համար սպասելի էր նման ելքը։

Sեպտեմբերի 27-ին՝ ուրբաթ օրը վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---