Forever 21-ը հայտարարել է սնանկացման մասին![]() 30 սեպտեմբերի 2019 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Forever 21 հագուստի խանութների ցանցը դիմում է ներկայացրել սնանկացման մասին: Առայժմ ռիթեյլերները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Forever 21-ը մտադիր է մի քանի խանութ փակել ԱՄՆ-ում: Սակայն, դեռ որոշվածչէ, թե որ խանութները կփակվեն: Ընկերությունն այժմ բանակցում է վարձակալությամբ տարածք հանձնողների հետ, գրում է «Վեդոմոստին»: Սնանկության գործընթացը կարող է օգնել Forever 21-ին ազատվել վնասով աշխատող խանութներից և վերակապիտալիզացնել բիզնեսը, ավելի վաղ ասել են Bloomberg-ի զրուցակիցները: Ընդ որում որոշ առևտրի կենտրոնների համար ռիթեյլերի սնանկությունը կարող է խնդիրներ առաջացնել: Forever 21 ապրանքանիշը հիմնվել է 1984-ին: Այժմ դա հագուստի խանութների ամենամեծ ցանցերից մեկն է աշխարհում, որի մեջ ընդգրկված է ավելի քան 800 խանութ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |