Հայտնաբերվել են Հայոց ցեղասպանությանը փաստող նոր ապացույցներ24 հոկտեմբերի 2008 - 19:31 AMT PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի կողմից տարվող հետազոտական - հավաքչական աշխատանքների արդյունքում արձանագրվել են Օսմանյան կայսրությունում Առաջին աշխարհամարտի տարիներին իրագործված ցեղասպանությունը փաստող նոր ապացույցներ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են Հայոց ցեղասպանության Թանգարան-ինստիտուտի մամլո ծառայությունում, մասնավորապես, Հայոց ցեղասպանությանն առնչվող խիստ կար-որ մի լուսանկարի բնագիր է հայտնաբերվել: Լուսանկարն արվել է 1915թ. Կովկասյան ճակատում, ռուս զինվորականի կողմից: Այն պատկերում է Մուշի շրջանում տեղի ունեցած կոտորածների ընթացքում հրկիզված հայկական գյուղերի բնակիչների մասունքները: Լուսանկարը եզակի է. այն 1917թ. Թիֆլիսում հրատարակված, «Գաղթականական ալբոմի» լավ պահպանված լուսանկարներից մեկն է: Ալբոմը բաղկացած է 62 բացառիկ լուսանկարներից, որոնք ներկայացնում են հայերի դեմ իրագործված մասսայական սպանությունը, սակայն դրանցից պահպանվել են միայն մի քանիսը, ընդ որում` հիմնականում վատ վիճակում: Այսպիսով, «Գաղթականական ալբոմում» զետեղված լուսանկարների վավերականությունը փաստվում է այս եզակի - լավ պահպանված լուսանկարի միջոցով: Լուսանկարի հակառակ կողմում ռուսերեն լեզվով մակագրված է «Թուրքական զորքերի կողմից կենդանի այրված հայերը Շեյխալան գյուղում»: Ավելին, լուսանկարը թվագրված է 74 թվանիշով, ինչը վկայում է ռուս զինվորների կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արված լուսանկարների ավելի մեծ հավաքածուի գոյության մասին: ՀՑԹԻ-ն հետամուտ է հայտնաբերելու - համալրելու հավաքածուի մյուս լուսանկարները, ինչը կնպաստի Ինստիտուտի նախաձեռնած աշխատանքների հաջողությանը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությանն առնչվող լուսանկարների - այլ փաստաթղթերի ու վավերագրերի հավաքագրմանը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |