Բախումներ Հոնկոնգում. Ոստիկանությունը ռետինե փամփուշտներ է կիրառել![]() 30 սեպտեմբերի 2019 - 12:36 AMT PanARMENIAN.Net - Բողոքի ցույցերը Հոնկոնգում կրկին վերաճել են ցուցարարների և ոստիկանության կոշտ բախումների: Ոստիկանները ջրանետ մեքենաներ, արցունքաբեր գազ և ռետինե փամփուշտներ են կիրառել: Ցուցարարներից շատերը դիմակներով են, իսկ արցունքաբեր գազից նրանք պաշտպանվում են անձրևանոցների միջոցով: Ցուցարարներից ոմանք գազով տարաներ են նետել ոստիկանների ուղղությամբ: Փողոցներում աղբամաններից, սայլակներից ու այլ առարկաներից բարիկադներ են առաջացել, գրում է Deutsche Welle-ն Reuters-ի վրա հղումով: Վանչայ մետրոյի կայարանի մոտ ցուցարարներից մեկը «Մոլոտովի կոկտեյլ» է նետել ոստիկանի վրա: Լուրջ վիրավորումների կամ վնասվածքների մասին ոչինչ չի ասվում: Նոր բողոքները Հոնկոնգում կշարունակվեն հոկտեմբերի 1-ին, երբ Չինաստանը նշում է ՉԺՀ կազմավորման 70-ամյակը: Հոնկոնգումարդեն 3 ամիս է չեն դադարում բողոքի ցույցերը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |