Սեպտեմբերի 30-ի երեկոյան ՀՀ կժամանի Իրանի նախագահը![]() 30 սեպտեմբերի 2019 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ի երեկոյան Հայաստան կժամանի Իրանի նախագահ Հասան Ռոուհանին: Նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստին, հայտնում է Mehrnews գործակալությունը: Այցի մասին հայտարարել է Իրանի նախագահի վարչակազմի կապի և տեղեկատվության հարցերով ղեկավարի տեղակալ Փարվիզ Էսմայեյլին: «Գագաթնաժողովում ելույթից և ԵՏՄ հետ առևտրային համագործակցության ոլորտում Իրանի լայն հնարավորությունների քննարկումից բացի, Իրանի նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ»,-ասել է Էսմայեյլին: Ռոուհանին Երևանում նաև առանձնազրույցներ կունենա մի շարք երկրների ղեկավարների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |