Ալիեւ. Բաքուն դեռեւս շահագրգռված է ղարաբաղյան կարգավորման մեջ24 հոկտեմբերի 2008 - 19:52 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը դեռեւս շահագրգռված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վարման մեջ: Այս մասին երդմնակալական ճառի ժամանակ ասել է Իլհամ Ալիեւը, որն այսօր պաշտոնապես ստանձնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը: «Մեր հույսերը դեռեւս չեն սպառվել, եւ մենք գտնում ենք, որ բանակցությունները կարող են հանգեցնել խնդրի արդարացի լուծման»,- ասել է Ադրբեջանի նախագահը: Նա պարզաբանել է, որ «արդարացի որոշման» տակ նկատի ունի միջազգային իրավունքի եւ նորմերի պահպանումը, «ողջ երկրի տարածքային ամբողջականության վերականգնումը»: «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի եղել եւ չի լինի բանակցությունների թեմա: Ոչ այսօր, ոչ վաղը, ոչ հինգ օրից, եւ ոչ էլ տաս տարուց Լեռնային Ղարաբաղին անկախություն չի հատկացվի»,- ընդգծել է ադրբեջանական առաջնորդը` արտահայտելով իր երկրի սկզբունքային դիրքորոշումը: Ալիեւը ընդգծել է, որ «Ադրբեջանի կողմից է միջազգային իրավունքը, երկրի տնտեսական օգնությունը, նրա աճող պաշտպանական պոտենցիալը եւ ամրապնդվող դիրքերը տարածաշրջանում»: «Այսօր տարածաշրջանում ոչ մի տնտեսական նախագիծ չի կարող իրականացվել առանց Ադրբեջանի մասնակցության»,- ասել է նախագահը: Ալիեւը հիշեցրել է, որ ստանձնելով նախագահի պաշտոնը 5 տարի առաջ` նա խոստացել էր ստեղծել հզոր բանակ: «Այդ ժամանակամիջոցում երկրի ռազմական պոտենցիալը զգալիորեն ամրապնդվել է, աճել է զինված ուժերի մասնագիտական որակը»,- ասել է նա: «Ստեղծելով հզոր ռազմական պոտենցիալ` մենք կմոտեցնենք ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը»,- ընդգծել է Ադրբեջանի ղեկավարը, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |