Հայաստանի պաշտպանության նախարարը երկօրյա այցով կմեկնի Կոսովո

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 29-ին Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Կոսովո` հանդիպելու բազմազգ դիվիզիայի հունական գումարտակի կազմում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբի հետ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Այցի շրջանակներում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպում կունենա հունական գումարտակի հրամանատարության, ինչպես նա- Կոսովոյի ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Ջուզեպե Գայի հետ: Հոկտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Եր-ան:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---