Իրանը $50 մլրդ փոխհատուցում է պահանջում ԱՄՆ-ից![]() 30 սեպտեմբերի 2019 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Իրանը կարծում է, որ ԱՄՆ-ն պետք է փոխհատուցի այն վնասը, որ հասցրել է Իրանին, մինչ միջուկային գործարքին վերադառնալը: Իրանի քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային այդ գումարը գնահատել է $50 մլրդ: Միջուկային գործարքի շուրջ երկխոսությունը վերսկսելու համար Թեհրանին «համապատասխան պայմաններ» են հարկավոր, ասել է Ռեզային, գրում է «Կոմերսանտը»: Իրանն ու համաշխարհային 6 տերություն ստորագրել էին միջուկային ծրագիրը 2015-ին: Համաձայնագրի շրջանակում Իրանից հանվել էին պատժամիջոցները, որին ի պատասխան Իրանը պետք է հրաժարվեր միջուկային ծրագրից: 2018-ի մայիսին ԱՄՆ-ն դուրս եկավ ծրագրից և պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, որոնք մի քանի անգամ դրանից հետո խստացվել են: Սեպտեմբերի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ ԳՎ ամբիոնից հայտարարեց, որ միտված է Իրանի հետ կոշտ դիմակայության և չի բացառում ոչ մի սցենար: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |