Երևանում փակվում են բնակելի շենքերի տարածքում գտնվող ժամանցի և զվարճանքի որոշ օբյեկտներ30 սեպտեմբերի 2019 - 16:33 AMT PanARMENIAN.Net - Առևտրի և ծառայությունների մասին ՀՀ օրենքով՝ սեպտեմբերի 26-ից դադարեցվում է զվարճանքի և ժամանցի որոշ օբյեկտների գործունեությունը մայրաքաղաքում: Սահմանափակումը հիմնականում տարածվում է մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի առաջին հարկերում գտնվող դիսկոտեկների, կարաոկեների, հեստապարային ակումբների, շոգեբաղնիքների վրա: Այս մասին տեղեկանում ենք քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում տեղադրված ռեպորտաժից: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի խոսքով՝ տվյալ օբյեկտների տնտեսվարողներն աշխատում են օրենքի կոպիտ խախտումներով: Կեսգիշերն անց նման հաստատությունների գործունեությունը իրավախախտման բազմաթիվ դեպքերի պատճառ է դարձել: ՀՀ ոստիկանության տվյալներով՝ այս տարվա 9 ամսվա ընթացքում արձանագրվել է 563 իրավախախտում: Հաշվի է առնվել նաև այն, որ նման հաստատությունների գործունեության վերաբերյալ բնակիչներից բողոքներ և անհանգստություններ են հնչել: Օրենքի խստացմանը զուգահեռ՝ տնտեսվարողներին առաջարկվում է այդ վայրերում փոխել գործունեության տեսակը, որը չի խաթարի համակեցության կանոններն ու չի հակասի օրենքին: Բացի այդ, Երևանի քաղաքապետարանի առևտրի եւ սպասարկումների վարչությունը ավագանու քննարկմանը կներկայացնի որոշման նախագիծ, որով առաջարկվում է օբյեկտները տեղավորել 100մ հեռավորության վրա: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները |