Բելառուսի, Մոլդովայի և Ղրղզստանի նախագահները ժամանել են Երևան

Բելառուսի, Մոլդովայի և Ղրղզստանի նախագահները ժամանել են Երևան

PanARMENIAN.Net - Հայաստան են ժամանել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը: Նախագահներին դիմավորել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, հայտնում է Shantnews.am-ը:

ԵՏՄ անդամ երկրների ղեկավարները Հայաստան են ժամանում՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի ընդլայնված կազմով նիստին:

 Ուշագրավ
---