Պուտինն ու Ռոուհանին` Երևանում, Երևանի բերդի գրավման օրը 1 հոկտեմբերի 2019 - 12:10 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 1-ին, ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ, կմասնակցի Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Ընդլայնված կազմով նիստին հրավիրյալ երկրի ղեկավարի կարգավիճակ ունի նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին: Իրանի նախագահը Հայաստան է ժամանել սեպտեմբերի 30-ին, Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը կժամանի հոկտեմբերի 1-ին: 192 տարի առաջ նույն օրը՝ 1827թ. հոկտեմբերի 1-ին (13-ին՝ հին տոմարով), ռուսական զորքը մտել է Երևանի բերդ՝ գրավելով պարսկական վերջին հենակետը Հայաստանում, գերի վերցնելով պարսկական կայազորն ու Հասան խանին: Մինչև ռուսների գրավելը, Երևանի բերդը, որը գտնվում էր Հրազդան գետի ափին, պարսիկ խանի նստավայրն է եղել: Ռուսները փորձել են գրավել բերդը նաև 1804-ին ու 1808-ին՝ ռուս-պարսկական 1-ին պատերազմի ժամանակ, ապարդյուն։ Երևանի գրավման համար ռուսական զորքի հրամանատար Պասկևիչը ստացել է «Կոմս Էրիվանսկի» տիտղոսը: Իրանի ու ՌԴ ղեկավարները միաժամանակ ՀՀ են այցելում են 1-ին անգամ։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |