Նորաշենի համայնքապետին ազատելու պատճառով Արտաշատում բողոքի ակցիա է, կան բերման ենթարկվածներ

Նորաշենի համայնքապետին ազատելու պատճառով Արտաշատում բողոքի ակցիա է, կան բերման ենթարկվածներ

PanARMENIAN.Net - Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավար Նորայր Գրիգորյանը կողմնակիցների հետ բողոքի ակցիա է իրականացնում Արտաշատում՝ Արարատի մարզպետարանի առջև: Նրանք մարզպետ Գարիկ Սարգսյանից պահանջում են չեղյալ համարել համայնքի նախկին ղեկավարի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ որոշումը, հաղորդում է armtimes.com-ը:

Բողոքի ակցիայի երկրորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, Արարատում իրավիճակը լարվել է, մի քանի քաղացի բերման են ենթարկվել, այդ թվում՝ Նորաշենի համայնքապետի պաշտոնակատար նշանակված Արտակ Հարությունյանը: Բողոքի ցույցին մասնակցող բնակիչները նշել են, որ համայնքապետին ազատելու որոշումը քաղաքական դրդապատճառներ ունի:

Արարատի մարզպետարանի մոտ են հավաքվել նաև Գարիկ Սարգսյանի որոշմանը կողմնակից քաղաքացիներ: Գարիկ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին ընդունել էր նախկին գյուղապետին, Նորաշենի մի խումբ բնակիչների, զրուցել նրանց հետ, բայց ասել, որ իր որոշումը չի փոխելու:

Սեպտեմբերի 28-ին Արարատի մարզպետը համայնքապետ Նորայր Գրիգորյանին ազատել էր պաշտոնից նրա՝ արձակուրդում գտնվելու ընթացքում: Գրիգորյանի լիազորությունները դադարեցնելուց հետո ավագանու գործող անդամներից Արտակ Հարությունյաը նշանակվել էր ժամանակավոր պաշտոնակատար: Գյուղապետն ապօրինի է համարում որոշումը։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---