Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը կրկին մերժվել է 1 հոկտեմբերի 2019 - 14:59 AMT PanARMENIAN.Net - Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն-Նորք մարաշ նստավայորւմ շարունակվել է Մանվել Գրիգորյանի և Նազիկ Ամիրյանի գործով դատական նիստը: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կրկին մերժել է Մանվել Գրիգորյանի պաշտպանների` խափանման միջոցը փոխելու միջնորդությունը, հայտնում է Shantnews.am-ը: Որոշման հրապարակումից հետո, դատարանի դահլիճում գտնվող քաղաքացիները ընդգծված բացասական վերաբերմունքով են դուրս եկել դատարանի դահլիճից: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը կարգադրել է հաջորդ նիստին թույլլ չտալ տվյալ քաղաքացների մուտքը դատարանի դահլիճ: Նիստը հետաձգվել է, դատական հաջորդ նիստը նշանակվել է հոկտեմբերի 8-ին: Պաշտպանները դատարանի`խափանման փոփոխության միջնորդությունը մերժելու որոշումները որակել են որպես անօրինական խոշտանգում Մանվել Գրիգորյանի նկատմամբ: Հղումներ թեմայով. Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |