ANCA. Օբամայի վարչակազմը շատ ավելի լավ կներկայացնի ԱՄՆ հայերի շահերը, քան ՄըկՔեյնի վարչակազմը25 հոկտեմբերի 2008 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը (ANCA) պաշտոնապես հայտնել է դեմոկրատներից ԱՄՆ նախագահի թեկնածու Բարակ Օբամային եւ փոխնախագահի թեկնածու Ջո Բայդենին սատարելու մասին: «Ամերիկայի Հայ Դատի Հանձնախումբը պաշտոնապես իր աջակցությունն է հայտնում Բարակ Օբամային: Մենք սատարում ենք նրա թեկնածությունը այս տարվա հունվարից սկսած ինն ամսվա ընթացքում: Հաշվի առնելով Բարակ Օբամայի համարձակ հայտարարությունները եւ մեր տեսակետն այն քաղաքականության վերաբերյալ, որը պետք է վարի ԱՄՆ նախագահը` մենք հավատում ենք, որ Օբամայի եւ Ջո Բայդենի վարչակազմը շատ ավելի լավ կներկայացնի մեր շահերը, քան դա կանի Ջոն ՄըկՔեյնի վարչակազմը»,- հայտնել է ANCA-ի նախագահ Քեն Խաչիկյանը: Ինչպես ասվում է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի հայտարարության մեջ, դեմոկրատներից ԱՄՆ փոխնախագահի թեկնածու Ջո Բայդենը, որը հանդիսանում է ԱՄՆ սենատում Հայաստանի եւ հայկական համայնքի շահերի ամենահայտնի պաշտպաններից մեկը, երեք տասնամյակների ընթացքում բարձրացրել է Ամերիկայի հայերին հուզող հարցեր: Իսկ հանրապետականներից նախագահի թեկնածու Ջոն ՄըկՔեյնը Կոնգրեսում իր տարած աշխատանքների ընթացքում ամեն կերպ խոչընդոտել է հայերին հետաքրքրող հարցերի անցկացմանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |