Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը մեկնարկել է 1 հոկտեմբերի 2019 - 16:36 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստը մեկնարկել է: Նիստին բացի ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարներից մասնակցում են նաև 3 հրավիրյալ երկրի ղեկավարներ՝ Իրանի նախագահ Հասան Ռոուհանին, Սինգապուրի Հանրապետության վարչապետ Լի Սյեն Լուն: Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը նիստին կմասնակցի՝ որպես դիտորդի կարգավիճակում գտնվող երկրի ղեկավար: Երևանում անցկացվող Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի օրակարգում 19 հարց է ընդգրկած: Հարցերից 3-ը քննարկվել է նեղ կազմով նիստում, իսկ 16-ը՝ ընդլայնված կազմով նիստում է քննարկվելու: Նիստի շրջանակում նախատեսվում է ստորագրել ԵՏՄ - Սինգապուր ազատ առևտրի մասին համաձայնագիրը։ Ընդլայնված կազմով նիստին կքննարկվեն ԵՏՄ-ի 2018 թվականի բյուջեի կատարման հաշվետվության մասին, ԵՏՄ-ի 2020 թվականի բյուջեի մասին, 2020 թվականին ԵԱՏՄ–ի միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին, ԵՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգի մասին, ԵՏՄ բյուջե վճարվելիք բաժնեմասային վճարումների հետ կապված Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների պարտքերի մարման կարգը հաստատելու մասին, գազի փոխադրման և անդամ երկրների միջև մատակարարման ոլորտում ԵՏՄ անդամ երկրների օրենսդրությունը ներդաշնակեցնելու մասին և այլ հարցեր։ Ուշագրավ Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը Մայիսի 18–ին մետրոն կաշխատի մինչև ժամը 01։00–ն Դա պայմանավորված է «Թանգարանների գիշեր» միջոցառումով Հաջիևն ու Սալիվանը քննարկել են ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը Նրանք քննարկել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող հարցեր |