Ռոուհանի. ԱՄՆ-ն միակողմանի մոտեցում է ցուցաբերում՝ հաշվի չառնելով միջազգային պարտավորությունները![]() 1 հոկտեմբերի 2019 - 17:47 AMT PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Երևանում ընթացող Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է, որ միջազգային պարտավորությունների շրջանակում պետությունները պետք է աջակցեն խաղաղության և անվտանգության պահպանմանը, հայտնում է Aravot.am-ը: «ԱՄՆ-ի թշնամական և միակողմանի մոտեցումները հանգեցրին Իրանի հանդեպ կոշտ պատժամիջոցների: Վերջին տարիներին ԱՄՆ-ն միակողմանի մոտեցումներ է ցուցաբերում՝ հաշվի չառնելով միջազգային պարտավորությունները և համաձայնագրերը, խախտելով երկկողմանի համաձայնագրերը: Մենք կարծում ենք, որ միջազգային հանրությունը պետք է հակազդի ԱՄՆ-ի այս թշնամական և միակողմանի մոտեցմանը՝ կայացնելով լուրջ որոշումներ և արդյունավետ գործողություններ»,-ասել է Իրանի նախագահը: Հոկտեմբերի վերջից ուժի մեջ է մտնելու Իրան-ԵՏՄ ազատ առևտրի գոտու մասին համաձայնագիրը: Դառնալով դրան՝ Ռուհանին նշել է, որ Իրանը պատրաստ է տրամադրել իր բոլոր հնարավորությունները՝ համաձայնագրի շրջանակում կյանքի կոչվելիք առևտրային գործառույթների համար. «Պատրաստ ենք ընդունել ԵՏՄ անդամ-երկրների ներդրողներին»: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |