«Հայփոստը» կհանվի մասնավորեցվող ընկերությունների ցանկից![]() 2 հոկտեմբերի 2019 - 10:27 AMT PanARMENIAN.Net - «Հայփոստ» և «Էներգաիմպեքս» ընկերությունները կհանվեն մասնավորեցվող ընկերությունների ցանկից: Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունել է նախագիծը: Որոշմանը կողմ է քվեարկել 99 պատգամավոր: Դեմ քվեարկողներ չեն եղել: Նախագծով փոփոխություններ են նախատեսվում «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» օրենքի՝ մասնավորեցման ենթակա պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկում: «Էներգաիմպեքս» ընկերությունը ստեղծվել էր 2014-ին՝ պլանավորվող Իրան-Հայաստան-Ռուսաստան-Վրաստան քառակողմ էներգետիկ միջանցքի շրջանակներում էլէներգիայի առուվաճառի համար։ «Հայփոստը» գտնվում է «Հայփոստ Թրաստ Մենեջմենթ» ընկերության կոնցեսիոն կառավարման տակ, որը պատկանում է ագրենտինահայ Էդուարդո Էռնեկյանին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ նպատակահարմար է համարվել պահպանել «Հայփոստը» պետության ձեռքում և հետագայում նոր մրցույթ անցկացնել, որին կարող են մասնակցեն ինչպես ներկայիս կառավարիչները, այնպես էլ այլոք, սակայն նոր նախապայմաններ կառաջադրվեն կառավարչին: Այդ մասին հայտարարել էր Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը՝ հավելելով, որ «Հայփոստը» մասնավորեցման ցանկից հանելը չի առնչվում կոնկրետ Էդուարդո Էռնեկյանին, կամ ներկայիս կառավարիչներին: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |